Իշխանությունները Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի (FARC) ապստամբներից առգրավել են մոտ 5 տոննա մարիխուանա: RIA Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է հարավամերիկյան երկրի՝ թմրամիջոցների դեմ պայքարի հարցերով ոստիկանությունը:
Օպերացիան անցկացվել է Մետա դեպարտամենտում, որտեղ իրավապահ մարմինները հայտնաբերել են մարիխուանայի թփի հավաքման ու մշակման միանգամից երկու կենտրոն: Բացի այդ, ոստիկանությունը ոչնչացրել է 5 հա տարածք զբաղեցնող մարիխուանայի պլանտացիաները:
FARC-ն ԱՄՆ-ում և Եվրոպայում ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն և կասկածվում է թմրամաֆիայի հետ կապերի մեջ: Ապստամբները կառավարության դեմ պատերազմ են մղում 1964 թվականից՝ հանուն սոցիալապես արդար հասարակության ստեղծման:








































