Saturday, 06 06 2026
Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար
16:10
Միջաստղային գիսաստղում «այլմոլորակային ազդանշաններ» չեն հայտնաբերվել
Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
15:50
Մերիլին Մոնրոյի իրերը վաճառվել են ավելի քան 2,5 մլն դոլարով
Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին
15:30
Աճուրդում կներկայացվեն կայսերական ընտանիքի եզակի զարդեր
Որոշ ողորմելիներ մնացել են դիփֆեյքի և լռության օրվա խախտման հույսին. Վահագն Ալեքսանյան
15:10
«Աշխարհի վերջի» սառցադաշտի հալոցքը կարող է վտանգել 6 երկիր
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին
Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ
Շուրջ 30 աշակերտ այցելել է Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիա՝ ծանոթանալու գիտական աշխատանքի միջավայրին
Պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում. ՔԿ
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
Կարևորվել է ԱԺ հերթական ընտրությունների ընթացքում միջազգային դիտորդական առաքելությունների դերը
Նորակերտի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. դատախազը գործը հանձնել է դատարան
Երևանի թիվ 80 հիմնական դպրոցում ուստարին ամփոփվել է նախագծային աշխատանքով և Սևակին նվիրված ներկայացմամբ

Թել Ավիվը ձեռնոց է նետում՝ Երևանի՞ն, թե՞ Սոչիի եռյակին

Հայաստանի ԱԳՆ խոսնակը փետրվարի 5-ին հայտարարել է, որ Երևանը թե՛ երկկողմ ֆորմատներում, թե՛ միջազգային կառույցներում բարձրացնելու է հարցը՝ կապված Ադրբեջանին իսրայելական անօդաչուներ մատակարարած ընկերության հետ:

Խոսքը այն ընկերության մասին է, որի արտահանման արտոնագիրը Իսրայելի կառավարությունը վերականգնելու մասին հայտարարել է փետրվարի 4-ին: Իսկ բանն այն է, որ ընկերության երեք մենեջերներ Ադրբեջանին մատակարարվող անօդաչուները ադրբեջանական կողմի պահանջով փորձարկել են հայկական դիրքերի ուղղությամբ: Սկանդալը պայթեց 2017 թվականին, ընդ որում՝ այն ժամանակ, երբ հայ-իսրայելական հարաբերության գործընթացում երկարամյա դադարից հետո տեղի էր ունեցել բարձրաստիճան պաշտոնյայի այց Հայաստան՝ ժամանել էր Իսրայելի տարածաշրջանային գործակցության նախարարը: Իհարկե, նրան Երևանում Սերժ Սարգսյանը չընդունեց: Սարգսյանն արդեն գիտե՞ր այդ պատմության մասին, որն օրեր անց պետք է հայտնվեր իսրայելական մամուլում, թե՞ կային այլ պատճառներ: Գուցե իսրայելցի նախարա՞րն էր եկել սպասվող սկանդալը հարթելու: Բոլոր դեպքերում, ակնառու էր միջազգային հարաբերությունների առումով աղաղակող միջադեպը:

Ինչպե՞ս կարողացավ օգտագործել այն հայկական կողմը՝ իսրայելա-ադրբեջանական ռազմատեխնիկական գործակցությանը հակազդելու համար: Փետրվարի 4-ին Իսրայելի հայտնած տեղեկությունը՝ Բաքվին վաճառքի արտոնագիրը վերականգնելու մասին, հուշում է, որ հայկական կողմը այդքան էլ արդյունավետ չի օգտագործել իսրայելական ընկերության թույլ տված վրիպումը դիվանագիտական հարթությունում կարևոր խնդիրները սպասարկելու համար, կամ գուցե սպասարկվել են էլի կարևոր խնդիրներ, բայց ավելի շուտ՝ նախկին իշխանության համակարգային շահերից բխող:

Հնարավոր է, իհարկե, որ եղել են այլ պայմանավորվածություններ, որոնք կարող էին չերևալ, այսպես ասած, հրապարակային հարթության վրա: Բոլոր դեպքերում Իսրայելի ներկայիս որոշումը խոշոր հաշվով նոր մեկնակետ է հայ-իսրայելական հարաբերության հարցում և, թերևս, ոչ այնքան բարվոք մեկնակետ ու նույնիսկ գուցե ձեռնոց՝ նետված Հայաստանին:

Ինչո՞վ է դա պայմանավորված՝ Նիկոլ Փաշինյանի Իրան կատարելիք առաջիկա այցո՞վ, որից առաջ Իսրայելը գուցե փորձում է ստեղծել մթնոլորտ, երբ Երևանը ձեռնպահ կմնա Իրանի հետ մի շարք կարևոր հարցերում սկզբունքային քննարկումներից, թե՞ Իսրայելը փորձում է Երևանի հետ ունենալ կարևոր քննարկումներ և ձգտում է սկսել դրանք, այսպես ասած, գրոհող դիրքից՝ փորձելով 2017-ին իր դեմ սկանդալը շրջել հօգուտ իրեն: Սրանք իհարկե բարդ ու բազմաշերտ հարցեր են, սակայն կասկած չկա, որ Թել Ավիվի տեղեկության հրապարակման ժամկետը Հայաստանի վարչապետի Գերմանիա կատարած այցի, իսկ դրա ընթացքում էլ Իրան այցի մասին հայտարարության շրջանի հետ համընկնելը ամենևին պատահական չէ:

Միաժամանակ խնդիրը անշուշտ պետք է նայել ավելի լայն համատեքստում էլ, մասնավորապես առաջիկայում՝ փետրվարի 14-ին, Սոչիում սպասվող Իրան, Թուրքիա, Ռուսաստան վեհաժողովում, որը վերաբերելու է Սիրիայի հարցին: Իսկ այդ հարցի գլխավոր շահառուներից մեկը Իսրայելն է, առավել ևս, որ Աստանայի եռակողմ այդ գործընթացը խոշոր հաշվով Իսրայելի օրակարգից բխող ֆորմատ չէ, թեև անշուշտ այդ առումով Թել Ավիվը առանձնահատուկ օրակարգեր ունի Ռուսաստանի և Թուրքիայի հետ:

Մենք նախօրեին կարծիք էինք հայտնել, որ Հայաստանը ևս պետք է առաջիկա հայ-իրանական բարձր մակարդակի հանդիպման օրակարգը դիտարկի նաև Սոչիում սպասվող եռակողմ հանդիպման և դրա քաղաքական հնարավոր ազդեցության ընդգրկումով՝ ներառյալ նաև այն որոշակի հակազդեցությունը, որ դրսևորում է Իսրայելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում