Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ ԱՄՆ կատարած պետական այցի ընթացքում Բարաք Օբաման հանդես է եկել քննադատությամբ՝ ուղղված ֆրանսիացի խոշոր գործարարների՝ Իրան կատարած այցի դեմ: Ամերիկացի նախագահը դրանում տեսնում է Թեհրանի դեմ միջազգային պատժամիջոցների հնարավոր խախտում: Այս մասին հայտնում է BBC-ն:
Օբամայի խոսքով՝ Վաշինգտոնը «ողջ հզորությամբ» կհարվածի այն ընկերություններին, որոնք խախտում են առևտրային պատժամիջոցները:
Օլանդը նշել է, որ չի հետևում հայրենակից ձեռնարկատերերի այցերի գրաֆիկին:
Ամերիկացի առաջնորդը գովասանքով է խոսել Ֆրանսիայի մասին՝ այդ երկիրը համարելով Աֆրիկայում և այլ տարածաշրջաններում ծայրահեղականության դեմ պայքարի խիզախ դաշնակից:






































