Սաուդյան Արաբիան ամերիկյան զենքը մատակարարում է Եմենի ծայրահեղականներին, հաղորդում է CNN-ը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Էր Ռիադը զենքը փոխանցում է «Ալ Քաիդա» ցանցի հետ կապված ծայրահեղականներին։
Նշվում է, որ Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն ամերիկյան զենքն օգտագործում են գրոհայինների և ապստամբ ցեղերի հավատարմությունը ստանալու նպատակով։
Այդպիսի գործողությունները խախտում են ամերիկյան զենքի վաճառքի համաձայնագիրը։









































