«Նաիրիտ գործարան»-ի ֆեյսբուքյան էջում «ԿԱՄՔ» քաղաքացիական շարժման հիմնադիր Արտաշես Ավետիսյանը կատարել է հետևյալ գրառումը.
«Նաիրիտ» գործարանի վերագործարկման և աշխատակիցների աշխատավարձներին վերաբերվող որևէ պաշտոնական տեղեկատվություն չներկայացվեց, այդ իսկ պատճառով փետրվարի 12-ին ժամը 14:00-ին տեղի կունենա ինքնաբուխ ցույց կառավարության շենքի դիմաց:
Կոչ ենք անում բոլոր մտահոգ քաղաքացիներին և լրատվամիջոցներին միանալ այս ցույցին և պայքարել 2437 աշխատակիցների Ճակատագրերի համար»:











































