Դորտմունդի «Բորուսիա»-ն, որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, Գերմանիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլում այսօր` սկսած Երևանի ժամանակով 23:45-ից, մրցակցի հարկի տակ հանդիպելու է Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ի հետ:
Արդեն հայտնի է Դորտմունդի ակումբի մեկնարկային կազմը. Վայդենֆելլեր, Պիշչեկ, Ֆրիդրիխ, Պապաստատոպուլոս, Շմելցեր, Կել, Շահին, Օբամեյանգ, Մխիթարյան, Գրոսկրոյց, Լևանդովսկի:
Պահեստայիններ. Լանգերակ, Կիրխ, Սար, Հոֆման, Յոյիչ, Շիբեր, Դուկշ:








































