Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Աբիբոլա Սայարին հաստատել է տեղեկությունը Ատլանտյան օվկիանոս իրանական ռազմանավերի արշավի մասին: «Մեր ռազմանավերի նավատորմն այժմ գտնվում է Ադենի ծոցում և ուղևորվում է Ատլանտյան օվկիանոս»,- հստակեցրել է փոխծովակալը Fars գործակալության հետ զրույցում:
Նա ընդգծել է, որ բոլոր երկրները՝ ներառյալ Իրանը, ունեն համաշխարհային օվկիանոսում ներկա գտնվելու իրավունք, և որ իրենք չեն պատրաստվում մտնել որևէ երկրի ջրային տարածքներ:
Իրանական ԶԼՄ-ների տվյալներով՝ ներկայիս արշավին մասնակցում են 29-րդ տորմիղի նավերը՝ «Խարգ» ուղղաթիռակիրն ու «Սաբալան» ականակիր նավը, որոնք առաջիկա 3 ամիսներին 25 հազար մղոն ջրատարածք կանցնեն:








































