«Մորմոնի գիրքը» մյուզիքլը ԱՄՆ-ում վարձույթի ռեկորդ է սահմանել մեկշաաբթյա կտրվածքով ազգային շրջագայության ընթացքում, հայտնում է Billboard-ը:
Անցած շաբաթ մյուզիլքը 8 շոուի ընթացքում հավաքել է 2,802606 մլն դոլար:
«Մորմոնների գրքի» հեղինակները South Park մուլտսերիալի հեղինակներ Թրեյ Փարքերն ու Մեթ Սթոունն են, նախագծի կոմպոզիտորը Ռոբերտ Լոպեսն է:
Ուգանդայում գտնվող երկու մորմոն միսիոներների մասին պատմող մյուզիքլն արժանացել է «Գրեմմիի» ու «Թոնի» թատերական 9 մրցանակի:








































