Ամերիկացի հայտնի մոդելյերը Նյու Յորքում արտասովոր խանութ է բացել: Գանձարանում վճարելու փոխարեն գնորդները կարող են պարզապես վերցնել նոր դիզայներական բույրերը՝ համապատասխան հեշթեգով գրառումներ հրապարակելով Twitter-ում, Facebook-ում ու Instagram-ում:
Ինչպես հայտնում է TIME-ը, Daisy Marc Jacobs Pop-Up Tweet Shop անվանումով խանութը տեղակայվել է Բրոդվեյում՝ Նյու Յորքի բարձր նորաձևության շաբաթվա շրջանակում:
Որպեսզի հայտնի դիզայներից ստանան Daisy բրենդի օծանելիքով սրվակը, խանութի այցելուները պետք է լուսանկարեն այն հեռախոսով, ապա նկարը տեղադրեն սոցցանցերից մեկում #MJDaisyChain հեշթեգով:
Սովորաբար, սոցցանցերը հեշթեգները օգտագործում են, մասնավորապես, իրենց արտադրանքը գովազդելու կամ ինչ-որ ապրանքի զեղչեր հայտարարելու համար:








































