Կանադայի Վանկուվեր քաղաքում երեխայի ծնողներ են ճանաչվել միանգամից 3 մարդ, գրում է The National Post-ը:
Երեխայի ծննդյան վկայականում առաջին անգամ գրվել է 3 անուն, ինչը հնարավոր է դարձել շնորհիվ նոր օրենսդրության:
Հաղորդվում է, որ աղջիկը լեսբիական զույգի ու նրանց ընկերոջ երեխան է: Վանկուվերում դա առաջին դեպքն է, երբ 3 մարդ է ճանաչվում ծնող՝ առանց դատական քաշքշուկի:
Զույգի խոսքով՝ կանայք ցանկացել են, որ երեխան ունենա հայր, այլ ոչ թե անանուն դոնոր:
Նոր օրենսդրությունը Բրիտանական Կոլումբիա նահանգում թույլ է տալիս մինչև 4 մարդու երեխայի օրինական ծնողներ ճանաչել:










































