«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը անցած շաբաթվա վերջին առաջին անգամ մասնակցել են ՀՀԿ-ում կառավարության ու վարչապետ Տիգրան Սարգսյանի կազմակերպած ամենշաբաթյա հանդիպմանը:
Այդ հանդիպման ժամանակ վարչապետն ու նախարարները պատգամավորներին ու իրենց այլ կուսակիցներին ներկայացնում են խորհրդարան ներկայացվելիք օրինագծերն ու տնտեսության հետ կապված այլ հարցեր: Մինչ այդ Հ. Աբրահամյանը ոչ միայն չի մասնակցել նման միջոցառումներին, այլև չի խրախուսել, որ պատգամավորները մասնակցեն:
Շրջանառվող տեղեկությունների համաձայն` Սերժ Սարգսյանը ՀՀԿ ԳՄ նիստերին խիստ հանձնարարական է տվել, որ նման միջոցառումները պետք է ակտիվ լինեն, որպեսզի հետո պատգամավորները տեղյակ լինեն, թե ինչ է քննարկվում և կարողանան մասնակցել այդ քննարկումներին:









































