Հունաստանի Օրոպոս քաղաքի քաղաքապետը ձերբակալվել է անկարգություններ հրահրելու համար, որի ժամանակ տեղի բնակիչները հարձակվել և այրել են անցման վճարման կետը «Աթենք-Սալոնիկ» ազգային ավտոմայրուղում: Այս մասին հաղորդում է Sky հեռուստաալիքը:
Քաղաքապետի հետ ձերբակալվել է քաղաքապետարանի գրեթե ողջ ղեկավարությունը՝ 4 փոխքաղաքապետեր, 2 խորհրդականներ և 2 հասարակական կազմակերպությունների նախագահներ:
Նախորդ շաբաթ վճարովի ավտոմայրուղու մի շարք հատվածներում օպերատոր ընկերությունները բարձրացրել են երթևեկության համար վճարը: Որոշ հատվածներում այն այնքան զգալի են բարձրացրել (մոտ 60 տոկոս), որ առաջացրել է տեղի բնակիչների զայրույթը:
Օրոպոսի քաղաքապետարանի իշխանությունները բողոքի կոչ են արել: Բողոքի ակցիային ներկա է եղել նաև քաղաքապետն ինքը: Սակայն ձերբակալությունից հետո նա հայտարարել է, որ կոչ չի արել նման արմատական գործողությունների:









































