Ղազախստանի կառավարության ընդլայնված նիստում նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պաշտոնյաներին կոչ է արել հայրենական ապրանքանիշերի հագուստ և կոշիկ կրել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Նիստը տեղի է ունեցել Աստանայում, հունվարի 30-ին: Նազարբաևի խոսքերով, ոչ մի սարսափելի բան չկա հանրապետության տարածքում արտադրված կոստյում կրելու մեջ:
«Մեզ մոտ ամեն ինչ ներկրվում է արտերկրից: Լավ, նորաձևության սիրահարներին «շանել-մանել» և նման այլ բաներ տվեք: Իսկ հասարակ մարդի՞կ: Երիտասարդության տարվա բացմանը, երիտասարդների հետ հանդիպման ժամանակ, ինձ հիանալի կոստյումներ և հիանալի կոշիկներ են ցուցադրել: Պարզապես ուշադրություն չենք դարձնում: Ինչու՞ չզարգացնել»,- հետաքրքրվել է նախագահը: