Elle կանադական ամսագրին տված հարցազրույցում Ռիհաննան խոսել է իր անձնական կյանքի, ինչպես նաև նախկին սիրեցյալից` Քրիս Բրաունից բաժանվելու մասին: Ռոմանտիկ հարաբերությունները վերականգնելու փորձը ձախողվեց. Քրիսն այժմ երջանիկ է իր սիրեցյալ Կարուչե Թրենի հետ, իսկ Ռիհաննան նախկինի պես միայնակ է:
«Կարծում եմ` ես կդադարեմ հարգել ինձ, եթե գիտակցեմ, որ բացի նրանից այլևս չեմ կարող գտնել այնպիսի մեկին, ով կդառնա իմ երկրորդ կեսը, ով կմտածի ինչպես ես: Այժմ ես ունեմ հիշողություններ, որոնք ջերմացնում են իմ հոգին: Սակայն տվյալ պահին ես ընդամենը ցանկանում եմ ապրել, լինել ազատ, հաճույք ստանալ և ուրախանալ»,- ասել է երգչուհին:
Չնայած Քրիսին սիրելու և նրա սիրեցյալը դառնալու Ռիհաննայի երազանքն այդպես էլ չիրականացավ` նա իրեն լիովին երջանիկ է զգում: «Ես երջանիկ եմ: Ես չեմ կարող բողոքել կյանքից: Եթե ես սկսեմ բողոքել, Աստված ինձ կապտակի հենց հիմա»,- կատակել է աստղը:
Ռիհաննան նաև ասել է, թե ինչպես է իրեն հաջողվում հեռու մնալ սկանդալներից և գիշերային արկածներից. «Ես միշտ վախեցել եմ մի բանից` վերահսկողությունը կորցնելուց: Այդ պատճառով էլ դուք ինձ հարբած չեք տեսնի: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր երիտասարդ կին պետք է ոչ թե կորցնի վերահսկողությունը, այլ հոգ տանի իր և իր կյանքի մասին: Ինձ միշտ անհանգստացրել են չմտածված արարքները, որոնք վերջին հաշվով հանգեցնում են ողբերգությունների: Ինձ անհանգստացնում է ՁԻԱՀ-ի խնդիրը` որքան ինձ է հայտնի, այդ հիվանդությամբ վերջերս վարակվել են հիմնականում 24 տարեկան աղջիկները: Դա խոսում է վերահսկողության բացակայության մասին»:









































