18-ամյա աղջիկը, ով փորձել է նվաճել գեղեցկության թագուհու տիտղոսը, ինքն իր լեզվին պլաստիկ է կարել, որպեսզի քիչ ուտի և նիհարի:
Մայա Նավան ամբողջ կյանքում երազել է հաղթել «Միսս Վենեսուելա» գեղեցկության մրցույթում և քթի ու կրծքերի պլաստիկ վիրահատությունների վրա 7000 դոլար է ծախսել:
Իր նպատակին հասնելու համար աղջիկը դեմքին մեծ քանակությամբ կոսմետիկա է քսում: Մրցույթում հաղթելու համար նա ստպված է նաև նիհարել, որի համար իր լեզվի վրա պլաստիկ է կարել, որպեսզի պինդ սնունդ չուտի: Իր հարցազրույցում Մայան ասել է. «Դրա շնորհիվ ես շատ արագ նիհարել եմ: Պլաստիկը չի թողնում շատ սնունդ ընդունել»:
Մայան ապրում է Կարակասի Բարիո Սանտա-Կրուս թաղամասում, որն աշխարհի ամենավտանգավոր վայրերից մեկնէ համարվում:








































