Ճապոնիայում մի խումբ կանայք «սեքս-գործադուլով» են սպառնում Տոկիոյի նոր նահանգապետի օգտին քվեարկած տղամարդկանց: Այս մասին գրում է The Daily Mail թերթը:
Սեքս-բոյկոտի համար պատճառ է հանդիսացել Տոկիոյի նոր նահանգապետ ՅոիտիՄասուձոեի՝ տղամարդկանց համար նախատեսված ամսագրին տված հարցազրույցը:
Նախկին առողջապահության նախարարն ասել է, որ կանայք պիտանի չեն կառավարությունում աշխատելու համար, քանի որ դաշտանի օրերին նրանք ունակ չեն ճիշտ որոշումներ կայացնել: Քաղաքական գործչի կարծիքով` այդ օրերին կանայք «իռացիոնալ» են դառնում:
Չնայած կանանց վերոնշյալ խմբի ջանքերին` կիրակի օրը ՅոիտիՄասուձոեն հաղթել է նահանգապետի ընտրություններում:








































