«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հոգեբանական հարձակման է ենթարկել իր թիմի մրցակիցներին:
«Այժմ շատ բարդ է որոշել, թե որ թիմն է ֆավորիտ` առաջնության հաղթող դառնալու գործում: Իմ կարծիքով` ֆավորիտը Լոնդոնի «Արսենալ»-ն է: «Չելսի»-ն նույնպես հիանալի խաղ է ցուցադրում: Պետք չէ մոռանալ այնպիսի ակումբների մասին, ինչպիսիք են «Տոտենհեմ»-ը «Լիվերպուլ»-ը և «Էվերթոն»-ը:
Ընթացիկ մրցաշրջանում Անգլիայի Պրեմիեր Լիգայի չեմպիոնի տիտղոսը վիճարկում են հինգ թիմեր: Շատ սուր պայքար է ընթանում: Նման բան վաղուց չի եղել: Հետաքրքիր է հետևել, թե ինչպես են զարգանում իրադարձությունները»,- Manchester Evening News-ը մեջբերում է Պելեգրինիի խոսքերը:






































