Thursday, 18 06 2026
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
10:50
Սա արդար պատասխան է, եկել է պատերազմն ավարտելու ժամանակը. Զելենսկի
Մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան
Մոսկվային մոտենալիս խոցվել է շուրջ 180 ԱԹՍ
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
10:10
Թրամփի և Նեթանյահուի միջև անվստահությունն աճում է. WSJ
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
09:50
Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
Սպասվում է կարճատև անձրև
Գերիշխանության ձգտմանը պետք է վերջ դրվի. Հաքան Ֆիդանը կարևորում է 3+3 ձևաչափը՝ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման առումով
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, երբ պայմանները ի հայտ գան. Հաքան Ֆիդան
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Թեհրանը վճար կգանձի Հորմուզի նեղուցով անցնելու համար. Ղալիբաֆ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Թրամփն ու Փեզեշքիանը ստորագրել են հուշագիրը
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
07:50
Նավթի գները նվազել են – 17/06/26
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
07:30
Մունդիալ-2026. Անգլիան, Գանան ու Կոլումբիան հաղթեցին առաջին տուրում
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց

«Մաքսային միություն այլևս գոյություն չունի»

«Ուկրաինայի ճակատագիրն արդեն որոշված է, և Սոչիի օլիմպիադան բացարձակապես այդ ամենի վրա ազդեցություն ունենալ չի կարող»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քախտեխնոլոգ Իգոր Մուրադյանը:

«Դա, ըստ իս, հորինված միտք է, որը ոչ մի ընդհանուր բան չունի այն իրադարձությունների հետ, որոնք կատարվում են Ուկրաինայում և մյուս բոլոր երկրներում, որոնց Ռուսաստանը ձգտում է ղեկավարել: Ամենակարևոր բանը, որին Ռուսաստանը հասել է, դա այն է, որ ԱՄՆ-ը դարձել է դիրիժորն ու քաղաքական նախագծողը, և Մայդանը հիմնովին ազդել է Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության վրա»,- հավելեց նա։

Քաղաքագետի խոսքերով՝ Բարաք Օբամայի վարած քաղաքականությունն Ամերիկայի համար փակուղի է, և այն պետք է ոչ թե վերանայվի, այլ ոչնչացվի, և Վաշինգտոնում քաղաքականության պետք է գան ռեալիստ քաղաքական գործիչները:

«Մայդանը շատ ավելի սկզբունքային է, քան կարելի է պատկերացնել, և շուտով շատ համոզիչ կերպով հայտնի կդառնա, որ Ռուսաստանը կորցրել է Ուկրաինային, ընդ որում՝ ամբողջովին: Ուկրաինայի կառավարությունը կձևավորվի ուկրաինացի ժողովրդի հայրենասիրական ուժերին համապատասխան, ԱՄՆ-ի աջակցությամբ: Ուկրաինայի խմբավորումների մեջ մի փոքր ավելի ազդեցիկ ուժերը հետաքրքրված են Ռուսաստանի ազդեցությունից կտրվելու հարցում և Արևմուտքի հետ ինտեգրացիայի արագացմամբ: Նույնիսկ Ռուսաստանի նախկին «հենարանը» համարվող օլիգարխները սկսել են ձգտել երկրում Արևմուտքի ազդեցությունը մեծացնել, որովհետև Ռուսաստանի քաղաքականությունը դարձել է Ուկրաինայի, հետևաբար նաև իրենց բիզնեսի համար ամենագլխավոր վտանգը:

Այս ամենի հետ մեկտեղ ավելի ու ավելի են ակտիվանում այն հայրենասիրական ուժերը, որոնք համոզված են, որ պետք է պահպանել երկրի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Ղրիմը: Ո՞վ և ի՞նչ կդառնան ուկրաինացի օլիգարխները, ովքեր Ռուսաստանի մեջ կմտնեն: Միացյալ Նահանգները ծայաստիճան հետաքրքրված են Ղրմով, իսկ Գերմանիան՝ Դոնբասով, Մերձդնեստրով»,- ասաց քաղաքագետը:

Հարցին, թե ինչ անդրադարձ կունենան ուկրաինական զարգացումները Հայաստանի վրա, Իգոր Մուրադյանը պատասխանեեց․ «Ռուսներն արել են ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատ դնեն, և այդ պատը քանդելն անհնար է: Վլադիմիր Պուտինի և իր թիմի «հիանալի» քաղաքականությունը Ռուսաստանին բերել է բլոկադայի և մարգինալ իրավիճակի, այսինքն այն ամենի, ինչի դեմ ռուսները պայքարում էին վերջին ժամանակահատվածում: Առանց Ուկրաինայի Մաքսային միությունը և առհասարակ իմպերիալիստական գաղափարներն իմաստ չունեն»,- ասաց Մուրադյանը:

Նրա խոսքերով՝ Ռուսաստանը ոչ թե կայսրություն է, այլ «եվրասիական Վենետիկ», այսինքն մեկ շատ ոչ առողջ քաղաքի՝ Մոսվայի օլիգոպոլիա․ «Այն ընդունակ է հետ պահել ալիքը, բայց ոչ մի կերպ այն չընդլայնել: Ռուսաստանը շատ վտանգավոր է դարձել: Այն դեգեներատ, անտարբեր պետություն ու հասարակություն է, որը սպիտակ տենդի մեջ իր մատը պահում է միջուկային կոճակի վրա: Դա մեծ խաղ է, և Մայդանը շատ պետությունների համար իրենց անկախությունը պահպանելու հնարավորություն է:

Ռուսներն ինքնասպան չեն, և նրանց ճակատագրի իմաստավորման հույս կա: Այդուհանդերձ՝ Հայաստանի առաջ դրված է առաջադրանք՝ ձևավորել հակագաղութացման շարժում: Մի ժամանակ մենք Ուկրաինայում շատ լավ օրեր ենք անցկացրել, և հնարավոր է այդ երկրի հետ է կապվել շատ երկրների քաղաքական հեռանկարը: Այդ պատճառով պետք է աջակցել Ուկրաինային՝ չնայած «պսեվդո-երևանիզմի» ոգով շատ կասկածներին և կարծիքներին:

Իգոր Մուրադյանի պնդմամբ՝ Ռուսաստանն արդեն Ուկրաինայում պարտվել է, և հիմա Մոսկվայում մտածում են ինչպես դուրս գալ այդ ամոթալի իրավիճակից, այդ թվում՝ նաև Մաքսային միությունից: «Ինչպես էլ այդ բլեֆը ձգվի, պետք է հասկանալ, որ Մաքսային միություն այլևս գոյություն չունի, առանց Ուկրաինայի չկա ոչ կայսրություն, ոչ էլ ուրիշի հանդեպ պահանջներ»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում