Երկուշաբթի Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքում մահափորձ է կատարվել խորհրդարանի խոսնակ Ուսամա Ան-Նուջեյֆիի դեմ: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Գործակալության տվյալներով` ահաբեկիչները պայթուցիկ սարքը գործի են դրել խոսնակի ավտոշարասյան ճանապարհին:
Ան-Նուջեյֆին ողջ է մնացել: Միջադեպի մանրամասները պարզվում են:











































