Ամստերդամում փետրվարի 6-ին իր այցելուների առաջ դռներն է բացել մարմնավաճառության աշխարհում առաջին թանգարանը: Այս մասին տեղեկացնում է Euromag-ը:
Գաղափարի հեղինակները պնդում են, որ այնտեղ ցուցադրվելու են մարմնավաճառների աշխատանքի այն բոլոր մանրամասները, «որոնց մասին դուք կցանկանայիք, սակայն կվախենայիք հարցնել»:
Այցելուներին, մասնավորապես, կպատմեն, թե ովքեր են գալիս աշխատելու հասարակաց տներ, ու թե ինչպես է կառուցված նրանց առօրյան:
Ցուցադրությունը կներառի այդ մասնագիտության տեր մարդկանց աշխատանքի էվոլյուցիան՝ հնագույն ժամանակներից մինչև մեր ժամանակները:
Կա սենյակ՝ նվիրված լյուքս դասի մարմնավաճառուհիներին, և սրահ, որտեղ ցուցադրվում է նրանց առօրյան:
Ըստ տեղացիների՝ նման թանգարանի ստեղծումը կնպաստի հասկանալ մարմնավաճառների դժվարին աշխատանքի յուրահատկությունն ու մարմնավաճառների գործին հարգանքով վերաբերվել:
Ամստերդամի Կարմիր լապտերների թաղամասում աշխատում է մոտ 7 հազար մարդ, մեծ մասը՝ Արևելյան Եվրոպայի երկրներից:











































