«Մեզ համար սա պրակտիկ հարց է, բանակցությունների արդյունավետության հարց, որովհետև ՀՀ վարչապետը, որպես Հայաստանի ժողովրդի կողմից ընտրված, ներկայացնում է մեր դիրքորոշումները: Եվ Լեռնային Ղարաբաղը, որպես քաղաքական միավոր, ունի իր ժողովրդի կողմից ընտրված բոլոր մարմինները, որոնք պատասխանատվություն են կրում այդ հասարակության առջև»,- Եռաբլուրում «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է հավանական Արցախի վերադարձը բանակցությունների սեղան:
ԱԳ նախարարի խոսքով՝ իրենք, սակայն, պատասխանատվությունից չեն փախչում. «Բայց սա չի նշանակում, որ 20 տարվա ընթացքում ձևավորված ձևաչափը կարող է անմիջապես փոխվել»:
Ինչ վերաբերում է Փաշինյան-Ալիև հանդիպումներին, նախարարը նշեց, որ դրա միջոցով երկու երկրների ղեկավարները միմյանց շատ ավելի լավ են զգում և հասկանում:
Մանրամասները՝ տեսանյութում: