ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը կժամանի Ժնև` միջսիրիական բանակցությունների երկորդ փուլը համակարգելու համար: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրին:
«Շերմանը Ժնևում ներկա կլինի բանակցությունների օրերից մեկին»,- հայտարարել է գործակալության զրուցակիցը:
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի պատվիրակության հիմնական համակարգողը շարունակում է մնալ Սիրիայում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Ֆորդն է: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ֆորդի համար ներկայիս փուլը կլինի վերջինը. փետրվարին սկզբին նա հայտարարել է, որ մտադիր է հրաժարական տալ:
Դիվանագիտական աղբյուրը չի բացառել, որ Ժնևում Շերմանը կարող է հանդիպել նաև ՌԴ արտգործնախարարի տեղակալ Գենադի Գատիլովի հետ:
Հիշեցնենք, որ այսօր Ժնևում մեկնարկում է Սիրիայի իշխանությունների և ընդդիմության ներկայացուցիչների միջև բանակցությունների երկրորդ փուլը` ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի միջնորդությամբ:











































