Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Թուրքմենստանի նախագահներ Աբդուլլահ Գյուլն ու Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմանի համագործակցությանը, միջպետական փոխհարաբերությունների կարևոր ասպեկտներին, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային քաղաքականությանն առնչվող խնդիրներ։
Գյուլը Բերդիմուհամեդովին հրավիրել է պաշտոնական այցով ժամանել Թուրքիա։
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի վերջին Գյուլն այցելել էր Թուրքմենստան, ուր և հայտարարել էր, որ Թուրքիան հետաքրքրված է թուրքմենական գազի դիվերսիֆիկացմամբ։