Ժնևում մեկնարկում է Սիրիայի իշխանությունների ներկայացուցիչների և ընդդիմության միջև բանակցությունների երկրորդ փուլը` ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի միջնորդությամբ` հաղորդում է ITAR-TASS-ը:
Գործակալությունը, վկայակոչելով Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ազգային կոալիցիայի իր աղբյուրին, հաղորդում է, որ ընդդիմադիր պատվիրակության կազմն անփոփոխ է:
Ինչպես նախորդ հանդիպմանը, այս անգամ ևս Սիրիայի կառավարական պատվիրակությունը կգլխավորի արտգործնախարար Վալիդ Մուալեմը, իսկ ընդդիմության պատվիրակությունը` Ազգային կոալիցիայի ղեկավար Ահմեդ Ալ-Ջարբան: Բանակցությունների առաջին փուլին նրանք բանակցություններ վարելու իրենց լիազորությունները փոխանցել են ներկայացուցիչներին: Պաշտոնական Դամասկոսի կողմից այդ լիազորությունը ստանձնել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաաֆարին, իսկ ընդդիմության կողմից` Ազգային կոալիցայի քաղբյուրոյի անդամ Խադի Ալ-Բահրան: Գործակալության փոխանցմամբ` այստեղ ևս փոփոխություններ չեն նախատեսվում:








































