Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին և ԵԽ գլխավոր քարտուղար Տյուրբերն Յագլանդը քննարկել են Վրաստանի և Եվրախորհրդի համագործակցության հարցերը: Ինչպես Trend-ին հաղորդել են նախագահի մամլո ծառայությունից՝ կողմերը քննարկել են Վրաստանում անցկացվող և արդեն իրականացված բարեփոխումները, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները և այդ ուղղությամբ մշակված փոփոխությունները:
Հատուկ ուշադրություն է դարձվել նոր Սահմանադրության վրա, որի համաձայն՝ կապահովվի ուժերի հավասարակշռումն ու երկրի ժողովրդավարական զարգացումը:
Մարգվելաշվիլին Յագլանդին հավաստիացրել է, որ դեպի ԵՄ Վրաստանի ուղին անխախտ է:
Յագլանդը նախագահին ծանոթացրել է գործողությունների այն ծրագիրը, որը ժողովրդավարական բարեփոխումների իրականացում է ենթադրում:









































