Ամերիկացի հայտնի դերասան և ռեժիսոր Ջորջ Քլունին, որին տաբլոիդները ճանաչել են աշխարհի ամենասեքսուալ տղամարդ, 52 տարեկան հասակում այդքան էլ չի մտահոգվում իր արտաքին տեսքի համար` հաղորդում է 7days.ru-ն:
«Օսկար», «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր Քլունին խոստովանում է, որ տանել չի կարողանում ֆիթնեսը և չի պատրաստվում ներկել սպիտակ մազերը:
«Կարծում եմ` տարիների հետ իմ արտաքինը, դեմքն այլ արտահայտություն է ստացել` այն, ինչ նախկինում չկար: Կարճ ասած` վճռական կերպով «ոչ» եմ ասում բոտոքսին»,- ասել է Քլունին:











































