Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն չի անհանգստանում թիմի առաջատար Լիոնել Մեսսիի գոլային երաշտի պատճառով:
Երեկ կատալոնացիներն առավելության են հասել «Ռեալ Սոսյեդադ»-ի նկատմամբ, իսկ Մեսսիին կրկին չի հաջողվել գրավել մրցակցի դարպասը: 3.5 ամսում արգենտինացի ֆուտբոլիստն ընդամենը մեկ գոլ է գրանցել իր ակտիվում:
«Ինձ չի անհանգստացնում, որ Մեսսին գոլեր չի խփում: Նա երեք շանս ունեցավ խաղի ընթացքում: Շուտով Լեոն կրկին կսկսի գոլեր խփել»,- ասել է Մարտինոն:








































