Այսօր առավոտից կրկին չեն աշխատում Գյումրիից Երևան եկող երթուղայինները: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հաղորդեց ՀԱԿ ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Աշոտ Զաքարյանը:
«Ինչպես բոլոր հանրահավաքների օրերին, այսօր նույնպես առավոտից երթուղայինները չեն աշխատում, բացի այդ, մասնավոր տաքսիները մեկ անձի համար 5000 դրամ են պահանջում, ինչը 2.5 անգամ ավելի է սովորական օրերի համեմատ»,- ասաց Աշոտ Զաքարյանը: