Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ խորհրդարանական ճգնաժամը Թուրքիայում գնալով նոր թափ է հավաքում։ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը լծվել է դրա հաղթահարման գործին։
Գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ) և քրդական «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) անկախ թեկնածուները դեռևս շարունակում են հրաժարվել երդում ընդունել և մասնակցել խորհրդարանի նիստերին։
Այժմ այս խնդիրը հարթելու համար Գյուլն այսօր տեղական ժամանակով ժամը 11:00-ին Չանքայա նախագահական նստավայրում ընդունելու է թուրքական ընդդիմության առաջնորդ, ԺՀԿ նախագահ Քեմալ Քըլըլչդարօղլուին։
Իսկ վաղը ժամը 11:30-ին Գյուլն ընդունելու է քուրդ անկախ թեկնածուների ներկայացուցիչներ Շերաֆեդդին Էլչիին և Ահմեթ Թյուրքին։
Հիշեցնենք, որ ԺՀԿ-ն պահանջում է անհապաղ ազատել «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության գործով կասկածյալներ և իր նորընտիր պատգամավորներ Մեհմեթ Հաբերալին ու Մուսթաֆա Բալբային, իսկ ԽԺԿ-ն պահանջում է չեղյալ հայտարարել նախկինում ահաբեկչության օրենքով դատապարտված քուրդ նորընտիր պատգամավոր Հաթիփ Դիջլեի վրա Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհրդի վրա դրած վետոն։











































