«Ո՞ւմ պայծառ մտքով կարող էր երբևէ անցնել, որ մի օր կլսենք «մելամաղձոտ» Արմենչիկին սկանդալային համբավ ունեցող աշխարհահռչակ ռեփեր SNOOP DOGG-ի հետ դուետ կատարելիս»,- գրում է թերթը և հավելում. «Օրերս «ArmenEntertainments»-ի կողմից համացանցում տեղադրվել է Արմենչիկի և ռեփերի համատեղ դուետի մասին ազդարարող գովազդը:
Մի քանի վայրկյան տևող «տեսահոլովակում» դանդաղ կադրերով և լուրջ դեմքի արտահայտությամբ ձայնագրման ստուդիա են մտնում Արմենչիկն ու մշտապես ծխապարուր ռեփեր SNOOP DOGG-ը: Այդ նույն՝ լուրջ դեմքի արտահայտությամբ ծանոթանում են ստուդիայում տարված աշխատանքին, հավանության ու գոհունակության նշաններ են անում միմյանց, որից հետո հրաժեշտ են տալիս ջերմ գրկախառնությամբ:









































