5.5 և 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայում: Սեյսմաբանների տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Նագանո պրեֆեկտուրայում, իսկ օջախը եղել է երկրի մակերևույթին բավական մոտ: Երկրաշարժն այնքան ուժեղ է եղել, որ զգացվել է Ճապոնիայի 47 պրեֆեկտուրաներից 11-ում: Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը:
Նշվում է, որ վիրավորվել է առնվազն 7 մարդ, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ցունամիի վտանգի մասին չի հաղորդվում:








































