Ամերիկացի լրագրողը, Փարիզի սրճարաններից մեկում, անսպասելիորեն խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որը հեռախոսով խոսում էր հարևան սեղանի այցելուի հետ: Այս մասին գրում է The Washington Post-ը:
Նշվում է, որ պարբերականի թղթակից Դեն Բալցը գործընկերոջ հետ Փարիզի Լատինական թաղամասում, ընթրիքի ժամանակ, բարձրաձայն քննարկել են ամերիկյան քաղաքականության հարցերը: Նրա խոսքերով, անակնկալ ձևով, հարևան սեղանի հաճախորդը շրջվել է դեպի իրենց և պարզելով բջջային հեռախոսն՝ ասել է. «ուզում եք խոսե՞լ նախագահի հետ»:
Ինչպես նշվել է, տղամարդը, որն առաջարկել է զրուցել Թրամփի հետ, եղել է մեկ այլ լրագրող, որն ուղևորվում էր ամենամյա միջազգային տնտեսական ֆորում՝ Միացյալ Նահանգների առաջնորդից հարզազրույց վերցնելու համար, որը, սակայն, չեղարկել էր Դավոս կատարելիք իր այցը՝ շարունակվող «shuydown»-ի պատճառով:
Զրույցի ընթացքում Թրամփը կարծել է, թե խոսում է զբոսաշրջիկի հետ, սակայն հետագայում պարզել է, թե ում հետ է զրուցում: Լրագրողը կարողացել է նախագահին մի քանի հետաքրքրող հարց ուղղել: «Դա տևեց երկու րոպեից պակաս, որից հետո հեռախոսի տերը հասկացրեց, որ ուզում է շարունակել զրույցը»,- հավելել է Բալցը:








































