Չինաստանի Յունան նահանգում ոստիկանները ձերբակալել են ջայլամին, որը վազել է ճանապարհին և խանգարել երթևեկությանը, հաղորդում է CGTN-ն:
Միջադեպը տեղի է ունեցել երկրի հարավ-արևմուտքում, վայրում, որը զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում է: Նշվում է, որ թռչունը չի տուժել, նրան տիրոջն են վերադարձրել:








































