«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներսում կառավարության կառուցվածքում փոփոխությունների հարցը դեռևս չի քննարկվել, լրագրողներին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
«Քանի որ նախագիծը դեռ ներկայացված չէ, ԲՀԿ ներսում քննարկում չի եղել, հետևաբար որոշում չի կարող լինել», – ասաց նա:











































