Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն դիտարկում է Ռուսաստանի հետ հաշտության պայմանագիր կնքելու հնարավորությունը՝ Շիկոտան և Խաբոմայի կղզիները Ճապոնիային հանձնելու պայմանով: Այս մասին հաղորդում է Kyodo-ն:
Գործակալության տվյալներով՝ Աբեի վարչակազմում վստահ են, որ Իտուրուպա և Կունաշիրա կղզիները Ճապոնիային հանձնելը քիչ հավանական է, և Մոսկվայի հետ բանակցությունները փակուղի կտանի:
Աբեի ծրագրի համաձայն՝ Շիկոտանը և Խաբոմային պետք է փաստացի Ճապոնիային հանձնվեն:








































