Chematica ծրագիրը դեղեր սինթեզելու նոր ուղիներ է գտնում, դեղագործական հսկա Merck-ին օգնում գումար վաստակել և կարողանում է շրջանցել արտոնագրերը, գրում է է Chem ամսագիրը:
Սովորաբար, դեղագործական ընկերությունները տարեկան տասնյակ միլիարդավոր դոլարներ են ծախսում նոր դեղեր ստեղծելու համար: Մասնագետներին ոչ միայն ինչ որ նորույթ է պետք, այլև անհրաժեշտ է դրանց արտադրության տնտեսապես արդյունավետ եղանակ գտնել:
Այնուամենայնիվ, նման մեթոդ հայտնաբերվել է. Լեհաստանի և Հարավային Կորեայի գիտնականները Chematica դեղագործական ԱԻ-ն հարմարեցրել են դեղերի արտոնագրերի շրջանցմանը, ինչը շատ ավելի հարուստ կդարձնի ընկերությունների սեփականատերերին:
Ծրագիրը կարող է վերլուծել տարբեր հիվանդությունների մասին մասնագիտական հոդվածները. նախ, այն դիտարկում և հավաքում է դրանք, որից հետո եզրակացնում է նոր դեղամիջոցների ստեղծման մասին՝ ինքնատիպ քիմիական ռեակցիաների հայտնաբերման միջոցով: Նշվում է, որ եթե ծրագիրը հաջողվի կյանքի կոչել, ապա Merck ընկերությունը շուկայում մեծ առավելություն կստանա:








































