ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը hունվարի 20-ին, ժամը 12:56-ին տեղեկություն է ստացել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Արջաձոր թաղամասում անասնագոմի տանիք է այրվում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:31-ին, մարվել՝ 13:52–ին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, այրվել են անասնագոմի (մոտ 20 քմ) տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 15 քմ: Փրկարարներն անասնագոմից դուրս են բերել 25 խոզ:





































