ԱՄՆ ներկայացուցիչները սիրիական քրդերի ինքնապաշտպանական ուժերին (YPG) Մանբիջում փոխանցել են ժամանակակից զենք: Այս մասին հաղորդում է Yeni Akit-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Պարբերականի տվյալներով՝ խոսքը ժամանակակից հակատանկային հրթիռային համալիրների մասին է՝ Javelin և TOW:
Նշվում է, որ Թուրքիայի հատուկ ստորաբաժանումը զբաղվում է այդ համալիրի որոնումներով: Այդ պատճառով Թուրքիան երկարաձգում է Մանբիջում իր ռազմական գործողությունը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տնտեսական միջոցառումներով է սպառնացել Թուրքիային, եթե Անկարան որոշի հարձակվել սիրիական քրդերի վրա: Այս մասին նա ասել է Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման մեկնարկի մասին հայտարարությունից հետո: