Դերասանուհի Ելենա Անտոնենկոն խոսել է իր հանդեպ ռեժիսոր Օլեգ Տաբակովի կատարած սեռական ոտնձգության մասին՝ գրում է kp.ru-ն:
Նրա խոսքով՝ Տաբակովն իր համար շատ բան է արել, օրինակ՝ իրեն դեր է վստահել 14 տարեկանում։ Նա նաև խոստովանել է, որ հաճախ է հիշում Տաբակովի նվիրած շոկոլադները։

Սակայն ավելի ուշ, երբ ինքն արդեն ավարտել է «ԳԻՏԻՍ»-ը, Տաբակովի հետ հանդիպման ժամանակ վերջինս խնդրել է իրեն ցուցադրել կուրծքը՝ խոստովանել է դերասանուհին։ «Դա նման էր դանակով հարվածի։ Ես հեռացա խլացածի պես։ Ինձ համար շատ ցավալի էր, և դա տևեց տարիներ․․․»,- ասել է Անտոնենկոն։












































