Աստղը լուսանկարների շարք է հրապարակել թղթադրամներով լեցուն սեղանի վրա: Ըստ երևույթին, աստղը ամուսնու հետ գտնվել է կազինոյում:
Ռեալթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը լուսանկարվել է թղթադրամներով լեցուն ռուլետկայի սեղանին: Լուսանկարները հայտնվել են աստղի Instagram-ի էջում:

Քիմը լուսանկարը մեկնաբանել է «երկու քաղաք մեկ գիշեր՝ Սան Ֆրանցիսկո, Լոս Անջելես»: Լուսանկարներում աստղը ժանյակավոր երկարաթև կիպ կոմբինիզոնով է՝ պառկած խաղասեղանի վրա, որի մոտ կանգնած են նրա ամուսինը և ևս մեկ զույգ:
Մի քանի ժամվա ընթացքում լուսանկարները ավելի քան 2 միլիոն դիտում են հավաքել: Օգտատերերից շատերին հետաքրքրել է, թե ինչպես է Քիմը նման հագուստով բավարարում բնական կարիքները:













































