Tuesday, 16 04 2024
ԱԺ պատգամավորի հասցեին վիրավորական արտահայտություններ և սպառնալիքներ հնչեցրած անձը ձերբակալվել է
11:15
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն այսուհետ սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում
Ուղիղ․ «Ռազմավարական հաղորդակցության մարտահրավերները և բարեփոխումները ՀՀ-ում»․ անվտանգային ֆորում
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
«Պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը»․ Գերմանիայում ՀՀ դեսպան
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Տեղումներ չեն սպասվում
«Ռուսական օրենքի» դեմ հուժկու ցույց Թբիլիսիում․ վրացիները չեն ընկրկում
Հերթական սրբապղծությունը. «Հրապարակ»
Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին. «Ժողովուրդ»
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել. «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել

Մնացականյանն ու Մամեդյարովը ինչ-որ կոնկրետ բան են քննարկում, բայց կոնկրետ ի՞նչ՝ հանելուկ է

Հունվարի 16-ին Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հերթական՝ չորրորդ հանդիպումը, որն ավելի երկար է տևել, քան դեկտեմբերի 5-ին՝ Միլանում կայացած հանդիպումը, ու կրկին պաշտոնական տեղեկությունը շատ աղքատիկ է և չի բացահայտում, թե կոնկրետ ի՞նչ հարցեր կամ ի՞նչ նախագծեր, առաջարկներ են նախարարները քննարկել Մինսկի խմբի միջնորդների հետ՝ հակամարտության գոտում իրավիճակի կայունացման, անվտանգության միջոցառումների ձեռնարկման կամ հիմնախնդրի բուն կարգավորման վերաբերյալ, և ի՞նչ արդյունքներ են գրանցվել։ Իսկ այս գաղտնապահությունը վստահաբար էլ ավելի կխորացնի հանրային կասկածները Հայաստանում բանակցային գործընթացի և նախապատրաստվող ենթադրյալ ծրագրերի մասին ու առիթ կտա փորձագետներին պնդելու, որ փակ դռների ետևում քննարկվում են ինչ-որ սցենարներ, որի մասին, մասնավորապես, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու արտգործնախարարները համառորեն լռում են։

Ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության  

Նախարար Մնացականյանը, նախ, հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Այնուհետև միջնորդների մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որը, ինչպես ՀՀ արտգործնախարարությունն է տեղեկացնում, տևել է ավելի քան չորս ժամ։ Տեղի է ունեցել «մտքերի օգտակար և կառուցողական փոխանակում», ինչն ուղղված է եղել առավել լայն փոխըմբռնման և փոխվստահության հաստատմանը։

Թերևս, միակ ուշագրավ դրույթը հայկական կողմի պաշտոնական հաղորդագրության մեջ, որը որոշակի ենթատեքստ ունի և հուշում է բանակցությունների թեմայի մասին, այն է, որ կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին «խաղաղության նախապատրաստելու» հետ կապված հարցեր։

«Ավելի քան չորս ժամ տևած հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի՝ ներառյալ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն, անվտանգությանն ու տարածաշրջանային կայուն զարգացմանը: Հանդիպման նոր ժամկետները դեռևս հաստատված չեն, այնուամենայնիվ, ԱԳ նախարարները համաձայնեցին առաջիկա ամիսներին շարունակելու հետևողական, նպատակաուղղված շփումները»,- նշված է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Քննարկվել է Փաշինյան-Ալիև հանդիպում կազմակերպելու հարցը

Փարիզում տեղի ունեցած քննարկումներին, ի դեպ, ֆրանսիացի համանախագահը ֆրանսիական կողմի միակ ներկայացուցիչը չի եղել։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարության մեջ տեղեկացնում են, որ բանակցությունների արդյունքները մասնակիցների հետ վերլուծել է Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը։ Այնուհետև համանախագահներին ընդունել են Ելիսեյան պալատում, որտեղ նրանք հանդիպել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ավագ դիվանագետ խորհրդականների հետ՝ վերջիններիս համառոտ ներկայացնելով բանակցությունների ընթացքը։

Համանախագահների հայտարարության մեջ ևս նշվում է, թե նախարարները համաձայնել են, որ «անհրաժեշտ է կոնկրետ քայլեր ձեռնարկել ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար»։

Համանախագահները նախարարների հետ անդրադարձել են բանակցային գործընթացի ներկա փուլի առանցքային սկզբունքներին և չափանիշներին։

Քննարկվել է նաև Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների մակարդակով գագաթաժողով կազմակերպելու հարցը՝ ուժեղ ազդակ հաղորդելու բանակցությունների դինամիկային։

Ի՞նչ է կատարվում փակ դռների ետևում

Ինչո՞ւ պաշտոնական Երևանը հրաժարվեց Արցախի իշխանություններին ղարաբաղյան հարցի շուրջ ընթացող բանակցություններին ուղղակիորեն ներգրավելու իր սկզբունքային մոտեցումից, և ի՞նչ է բանակցում մի կողմի հետ, որը չի հրաժարվել իր առավելապաշտական դիրքորոշումից և շարունակում է պնդել, որ Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական տարածք է, ու Բաքուն լավագույն դեպքում պատրաստ է «բարձր մակարդակի ինքնավարության» կարգավիճակ տալ Լեռնային Ղարաբաղի հայերին՝ Ադրբեջանի կազմում։ Ինչո՞ւ Զոհրաբ Մնացականյանը Մամեդյարովի ու համանախագահի հետ հանդիպմանը չի խոսել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնևի հայտնի պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտության մասին, ինչը 2016-2018 թթ․ հայկական կողմի օրակարգի գլխավոր առաջնահերթություններից էր բանակցային գործընթացում։ Սրանք հարցեր են, որոնք շարունակում են մնալ օդում կախված՝ ինչպես և այն հարցը, թե արդյո՞ք կողմերն անցել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական հանգուցալուծման կամ այլ կերպ ասած՝ խաղաղության համաձայնագրի հետ կապված կետերի, նախագծերի քննարկմանը։ Թե՞ առայժմ կողմերի առջև խնդիր է դրված նախադրյալներ ստեղծելու հիմնախնդրի կարգավորման համար կամ ինչպես համանախագահներն են նշել՝ բնակչություններին նախապատրաստելու խաղաղության։ Ու այստեղ կրկին նույն հարցն է առաջ գալիս՝ եթե Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստ չէ բանակցված, փոխզիջումային համաձայնության՝ ի՞նչ կարգավորման մասին է խոսքը։

https://gdb.rferl.org/E3378160-43B8-41F4-ABE9-49E4F42B6998_w1023_r1_s.jpg

Ինչ-որ քայլեր արվում են և ինչ-որ բան է քննարկվում

Պրահայի «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայության քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովը դժվարանում է ասել, թե կոնկրետ ինչի՞ մասին են խոսել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Փարիզում, բայց տպավորություն ունի, որ ամեն դեպքում ինչ-որ ակտիվացում կա բանակցային գործընթացում, և քննարկվում են ինչ-որ «սևագրեր»՝ կարգավորման վերաբերյալ, կամ փորձ է արվում «վերակենդանացնել» հին ծրագրերի որոշ հատվածներ։

«Բանակցությունների բուն առարկան մակերեսին, իհարկե, չի երևում, բայց հնարավոր է, որ բանակցային պրոցեսի խորքերում որոշ զարգացումներ, այնուամենայնիվ, տեղի են ունենում, և միջնորդների, մասնավորապես՝ ռուսական կողմի, գուցե նաև մյուս համանախագահների գրասեղաններին դրված են հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ինչ-որ սևագրեր, նոր առաջարկներ, կամ էլ փորձում են վերակենդանացնել հին ծրագրերի որոշ հատվածներ։ Ինձ թվում է, որ ինչ-որ մի բան, այնուամենայնիվ, քննարկվում է։ Այնպիսի զգացողություն է, որ սեղանին են դրվել ինչ-որ սևագրեր, ծրագրեր։ Իհարկե, աշխատանքներ են իրականացվում՝ նախապատրաստելու Փաշինյանի և Ալիևի առաջին պաշտոնական հանդիպումը, բայց դա արվում է շատ անշտապ, և այդ հանդիպումն էլ շուտ չի կայանա։ Այնուամենայնիվ, ինչ-որ քայլեր արվում են։ Եթե Հայաստանի նախկին իշխանությունների օրոք երկու կողմերն արդեն ամեն ինչ ասել էին իրար, բանակցությունների թեման սպառվել էր, և կողմերը հանդիպումների ժամանակ պարզապես հորինում էին նոր բանաձևեր՝ քիչ թե շատ լավատեսական մամուլի հաղորդագրությունների համար, ապա հիմա որոշակի տարածություն է առաջացել նոր քննարկումների, մշակումների համար, և հնարավոր է, որ դրանք իսկապես իրականացվում են։ Հնարավոր է, որ Մնացականյանն ու Մամեդյարովը ինչ-որ կոնկրետ բան են քննարկում, բայց կոնկրետ ի՞նչ՝ հանելուկ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց Դուբնովը՝ նշելով, որ գուցե այդ զգացողության պատճառն այն է, որ փարիզյան բանակցությունների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններում առաջ է քաշվել նոր բանաձև՝ «ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության»։

Դուբնովի խոսքերով՝ սա հրաշալի ֆորմուլա է, որն իրականում ոչինչ չի պարտադրում, բայց գրեթե հնչում է իբրև հեղափոխական մի գաղափար։ Այսինքն, երբ ոչինչ չի ստացվում, պետք է ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության։

«Ազատություն» ռադիոկայանի քաղաքական մեկնաբանի տպավորությամբ՝ հիմա պարզապես փորձ է արվում նվազեցնել լարվածությունը կողմերի միջև, իսկ հետո արդեն կարելի է մտածել ավելի գլոբալ խնդիրների մասին։

«Կարծում եմ՝ կողմերը դեռ շատ հեռու են հակամարտության կարգավորման կոնկրետ ծրագիր քննարկելուց, բայց հնարավոր է, որ որոշ սևագրեր, սխեմաներ այսօր քննարկվում են։ Բայց այդ սխեմաներն այնքան ընդհանրական են ու հեռու բուն կարգավորումից, որ նույնիսկ, եթե Փաշինյանը Ղարաբաղի շուրջ ինչ-որ դավադրության մասնակցելու մտադրություն ունենար՝ դա հնարավոր չէր լինի իրականացնել։ Իհարկե, դժվար է պատկերացնել, որ միջնորդները կամ կողմերը կարող են հիմնախնդրի կարգավորման ինչ-որ նոր բանաձև հորինել, որովհետև ավելի քան 20 տարվա ընթացքում քննարկվել են բոլոր հնարավոր տարբերակներն ու սխեմաները։ Կարծում եմ՝ նրանք պարզապես վերցնում են հին մշակումներ և փորձում են դրանք թարմացնել։

Թեև իրականում կարևոր չէ, որ դրանք հին են։ Բոլոր դեպքերում ինչ տարբերակ էլ հիմա առաջ քաշվի, այն համարվելու է նոր տարբերակ։ Գրականության մեջ էլ սահմանափակ քանակությամբ սյուժեներ կան, բայց այդ սյուժեների թեմայով կարելի է անվերջ ստեղծագործել։ Ուստի կարծում եմ, որ ինչ-որ իմպրովիզացիա քննարկվում է, սակայն այս պահին դժվար է ենթադրություններ անել, թե կոնկրետ ինչ բովանդակություն այն ունի»,- ավելացրեց Վադիմ Դուբնովը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում