«Լուսավոր Հայաստան»-ը ամեն օր իր քարոզչության ընթացքում ասում էր, որ իշխանության հարցը լուծված է, դուք ընտրում եք ընդդիմություն: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ անդրադառնալով նախօրեին Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հարցազրույցում հնչեցրած մտքերին:
«Ես հասկանում եմ պարոն Մինասյանի թաքնված ենթատեքստը, իրենց վերագտնելու ճանապարհներ են փնտրում: Տրամաբանական է, որ հակահեղափոխական ուժերը նման մտքեր հնչեցնեն»,-նկատեց Թանդիլյանը:











































