Այսօր՝ հունվարի 18-ին, ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Մանե Թանդիլյանի թեկնածությունը:
«Ձեր պրոֆեսիոնալիզմը միանշանակ բավարարելու է այս ծանր հանձնաժողովի բեռը տանելու համար: Ուզում էի ընդամենը ասել, որ դուք ունենալու եք «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անվերապահ աջակցությունը»,- հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ այս քննարկումները պոզիտիվ մեսիջ են առ այն, որ ունենալու ենք պրոֆեսիոնալ խորհրդարան:
Մանրամասները՝ տեսանյութում:











































