Ճապոնիայի կառավարությունը հավանության է արժանացրել տարեկան բյուջեի թարմացված տարբերակը: Այս մասին ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:
Բյուջեն կազմում է 101.46 տրիլիոն յեն: Նախորդ տարբերակի համեմատ՝ այն ավելացել 650 մլն յենով, որը Տոկիոյի իշխանությունները ստիպված էին վերանայել: 2019 ֆինանսական տարվա բյուջեի ծավալը ռեկորդային է:
Բյուջեն կհաստատվի, երբ Ճապոնիայի խորհրդարանն այն հավանության արժանացնի:
Բյուջեն վերանայվել է սխալ հաշվարկի պատճառով: Դրա հետևանքով 20 մլն ճապոնացի աշխատավարձ չի ստացել:










































