ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հակահրթիռային պաշտպանության նոր ռազմավարությունը նախատեսում է Ալյասկայում ևս 20 հրթիռորսիչների տեղակայումը, հաղորդում է ТАСС-ը:
Նա նշել է, որ խոսքը Ֆորտ Գրիլ բազայում ցամաքային տիպի հրթիռորսիչների տեղակայման մասին է:
Նա նաև հավելել է, որ բազայում օտարերկրյա հրթիռների անհապաղ հայտնաբերման համար նախատեսված նոր ռադարներ կհայտնվեն:
Թրամփը շեշտել է, որ Վաշինգթոնը մտադիր է ամերիկացիներին պաշտպանել բոլոր տեսակի հրթիռային հարձակումներից:










































