Ջամայկա բանկը որոշել է դիմել սպառողական գների քաղաքականության մասին տեղեկատվության տարածման ոչ ստանդարտ մեթոդին. Նրանք տեսահոլովակներ են հրապարակել, որոնցում պարողներն ու երգիչները ռեգգի ոճով պարծենում են ցածր գնաճով»՝ գրում է Bloomberg-ը:
Ջամայկայի բանկի քարոզարշավը սկսվել է 2018թ․ դեկտեմբերին: Տեսահոլովակները ցուցադրվում են տեղական հեռուստատեսությամբ և տեղադրվում են բանկի Twitter-ի էջում, ինչպես նաև ողջ երկրեվ մեկ գովազդային վահանակների վրա հայտնվել են բաս կիթառի և այլ երաժշտական սարքավորումների պատկերներ՝ «Էկոնոմիկայի համար ցածր և կայուն գնաճը նույնն է, ինչ բասային գիծը ռեգիի համար» գրությամբ։
«Մենք փորձում ենք գրավել մարդկանց ուշադրությունը: Գնաճը բոլորի գործն է, և մենք ուզում ենք, որ այն իսկապես դառնա բոլորի բիզնեսը»,- ասել է բանկի աշխատակիցը:
«Ցածր և կայուն գնաճը տնտեսության սրտի բաբախյունն է»․ այսպես է կոչվում բանկի Twitter- ում հրապարակված վերջին տեսահոլովակը:
Low and stable inflation is to the heartbeat of the economy! #BOJspeaks #InflationTargeting pic.twitter.com/6g9t2FovH7
— Bank of Jamaica (@CentralBankJA) January 9, 2019








































