Այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները: «Իմ քայլը» խմբակցությունը Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը:
«Պարոն Մարուքյանը մի քիչ տարբերվում է նախորդ գումարման ԱԺ-ի Մարուքյանից. նայեք, թե ո՞ւմ եք մեղադրում մարդու իրավունքների հետ կապված»,- հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ է, ո՞ւմ այստեղ չեն վիրավորում Ֆեյսբուքում. «Դուք ուզում եք՝ գրաքննություն սահմանե՞նք. չի կարող լինել այդպիսի բան: Հարմա՞ր չէր ասել, որ վարչապետի մակարդակով արձագանք է եղել թքելու հետ կապված դեպքին»:
Վերջում նա հավելեց. «Հասկանում եմ, որ հիմա միգուցե ինչ-որ բան կա ի ցույց դնելու. դրա կարիքը չկա, էս փուլում հաստատ չկա»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































