Thursday, 25 04 2024
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ

Օլիգարխները պետք է ներդրում անեն գիտության մեջ (տեսագրություն)

«Արմակադ»-ի նախագահ Խաչիկ Գևորգյանի հետ ՍԻՐԱՆԿՅՈՒՆ ծրագրի զրույցը «Արմակադի» չորս տարիների կատարած աշխատանքի, ինչպես նաև գիտական ոլորտում առկա խնդիրների մասին է:

– Խաչիկ, հունիսի 21-ին լրացավ «Արմակադի» գործունեության չորս տարին: Ի՞նչ ձեռքբերումների է հասել «Արմակադը» գիտական ոլորտում այս չորս տարիների ընթացքում:

– «Արմակադի» շնորհիվ ստեղծվել է կայուն գիտական հայտարարությունների հոսք ապահովող միջազգային հայկական ցանց, որի մեջ համախմբվում են Հայաստանի և արտերկրի բուհերի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ակադեմիական կենտրոնների գիտաշխատողներ, ինչպես նաև բազմաթիվ ուսանողներ: Այդ ցանցի շնորհիվ է, որ Հայաստան մտնող և Հայաստանից դուրս եկող ամբողջ գիտական ինֆորմացիան շրջանառվում է, այսինքն՝ արտերկրի հայ և արտասահմանցի գիտնականները տեղեկանում են Հայաստանում տեղի ունեցող գիտական միջոցառումների, գիտական նորությունների մասին, իսկ ՀՀ գիտնականներն ամեն օր տեղեկանում են, թե ինչ հնարավորություններ կան արտերկրում՝ թե՛ մեր տարածաշրջանում, թե՛ այլ երկրներում: Սա լուրջ ձեռքբերում է: Այս ամենի շնորհիվ այլևս վերացել է ՀՀ-ում այն գիտական հայտարարությունների մոնոպոլիան, որ կար մինչ այդ, երբ հայտարարությունը գնում էր որևէ անձանց միջոցով, հասնում որևէ մեկի բարեկամին, և շատերը չէին իմանում և տեղեկացված չէին լինում այդ մասին: Այժմ այդ արատավոր երևույթը չկա: Մյուս ձեռքբերումն այն է, որ մենք այս չորս տարիների ընթացքում ունեցել ենք ավելի քան 60 գիտաժողով, սեմինար, դասախոսություն, որոնցով երկակի նպատակ ենք հետապնդում. առաջին՝ արտերկրյա լավագույն բուհերում սովորող հայ ուսանողներին հրավիրում ենք Հայաստանում գտնվելու ժամանակ դասախոսությամբ ներկայացնել իրենց բուհը, տվյալ բուհ ընդունվելու պայմանները, հնարավորությունները և այլն, և երկրորդը՝ գիտական դասախոսություններն են, որտեղ արտերկրյա գիտնականները լսարանի հետ կիսվում են իրենց ձեռքբերումներով: Սրանք այն ձեռքբերումներն են, որոնք հաջողվել է իրականացնել «Արմակադին» չորս տարիների ընթացքում:

– Հաճախ բարձրաձայնվում է, որ գիտական միջոցառումները չեն կազմակերպվում ինչպես հարկն է, քիչ լսարան են ունենում: Ըստ Ձեզ՝ ի՞նչ թերություններ կան հայաստանյան շուկայում գիտական միջոցառումների կազմակերպման առումով:

– Հայաստանում շատ հաճախ բարձր մակարդակով անցկացվում են գիտաժողովներ: Սակայն առաջին խնդիրը, որ պետք է լուծեն կազմակերպիչները, մինչ կազմակերպումը պատշաճ տեղեկացումն է տվյալ գիտաժողովի մասին: Սխալ է կազմակերպել գիտաժողով այնպես, ինչպես շատերն են կազմակերպում, կանչում են իրենց ընկերներին, անձնական նամակներ են ուղարկում, և իրենց թվում է՝ այդ գիտաժողովն արդեն կայացել է: Բայց այդ հայտարարությունն առնվազն վեց ամիս առաջ պետք է տարածվի միջազգային բոլոր ցանցերում և հնարավորություն պետք է տրվի, որ բոլոր շահագրգիռ կողմերը հնարավորություն ունենան դիմելու տվյալ գիտաժողովին: Դուք նշում եք, որ գիտաժողովները ոչ պատշաճ կերպով են կազմակերպվում, գիտնականներն էլ իրենց հերթին նշում են, որ լրագրողները ոչ պատշաճ են լուսաբանում գիտաժողովները, սա բավական մեծ խնդիր է: Այժմ գիտությունը լրագրողների լուսաբանման կարիք ունի:

– «Արմակադը» պետական միջոցներից զերծ է, ի՞նչ քայլեր եք արել պետությանն այս ամենին մասնակից դարձնելու համար:

– «Արմակադը» ոչ միայն պետբյուջեի միջոցներից է զերծ, այլ ընդհանրապես որևէ տեսակի ֆինանսական օժանդակություն չի ունեցել, կամավորական հիմունքներով աշխատող կառույց է: Բայց չի կարելի ասել, թե անտեսել են, չեն տրամադրել, քանի որ մենք չենք դիմել որևէ հաստատության կամ որևէ կառույցի դրամական օժանդակություն ստանալու համար: Թեև եթե լինեին այդ միջոցները, կկազմակերպվեր մեր կայքէջը, որը հնարավորություն կտար աշխարհի բոլոր համալսարաններում անհրաժեշտ կրթաթոշակների մասին իմանալու: Հնարավոր կլիներ լրագրողական թիմ ստեղծել, որ կլուսաբաներ Հայաստանի և արտերկրի գիտնականների կյանքը, ինչպես նաև արտերկրում գտնվող հայ ուսանողների վերաբերյալ նյութեր կտեղադրվեին:

– Գիտնականները բարձրաձայնում են, որ գիտությանը տրամադրվող դրամաշնորհները շատ քիչ են, դրա համար մեր գիտությունը չի զարգանում, համաձա՞յն եք:

– Վերջերս «Արմակադի» մասնակցությամբ Facebook-ում ակտիվանում է մի նախաձեռնություն, որը կոչվում է «Պահանջվում է գիտության ֆինանսավորման ավելացում»: Այդ նախաձեռնության շրջանակներում բավական հետաքրքիր վիճակագրական տվյալներ ի հայտ եկան: Պարզվում է՝ Հայաստանում գիտությունը նույնիսկ ոչ բավարար ֆինանսավորման պարագայում կարողանում է, այնուամենայնիվ, ապահովել միջազգային ցուցանիշներ (գիտության միջազգային ցուցիչը միջազգային գիտական պարբերականում հոդվածի տպագրությունն է): Բայց այստեղ խնդիր կա. մոտ 560 միջազգային պարբերականներում տպագրված գիտական հոդվածների 95 տոկոսից ավելին բաժին է ընկնում ճշգրիտ գիտություններին, հասարակական գիտություններն ընդամենը ապահովում են 3-5 տոկոսը: Պետք է լուրջ ուշադրություն դարձնել հասարակական գիտությունների վիճակին, որովհետև միջազգային ցուցանիշների առումով այս ուղղությունն է, որ վատ վիճակում է գտնվում՝ ի տարբերություն ճշգրիտ գիտությունների: Մյուս խնդիրն այն է, որ գիտության ֆինանսավորումը ուղղակի ծիծաղելի է. Հայաստանում ամբողջ ՀՆԱ-ից ընդամենը 0,25 տոկոս է կազմում գիտության ֆինանսավորումը, որը մի փոքր է ավել Ղրղզստանից կամ հավասար է, իսկ շատ ավելի զարգացած եվրոպական երկրներում երկու տոկոսից ավելի է, մերձբալթյան երկրներում հասնում է մեկ տոկոսի: Մեր նախաձեռնության նպատակներից մեկն էլ ոչ միայն պետական բյուջեից հատկացումներ կազմակերպել և օժանդակելն է, այլ նաև մասնավոր սեկտորի միջոցները դեպի գիտություն ուղղելը:

– Նկատի ունեք մեր խմբիշխաններին (օլիգարխներին) ներգրավել գիտության զարգացմա՞ն մեջ:

– Այո, քանի որ վերջին տարիներին մենք տեսնում ենք, որ տարբեր մարզաձևեր, նաև շախմատը հաջողություններ է գրանցում, քանի որ լուրջ ներդրումներ են անում այդ ոլորտներում: Յուրաքանչյուր հարուստ մարդ ՀՀ-ում պետք է մտահոգված լինի գիտության զարգացմամբ և հնարավորության դեպքում անպայման սատարի բոլոր գիտական ճյուղերի հնարավոր առաջընթացը:

– Սովորելու մեկնածներից քանի՞ տոկոսն է վերադառնում և զբաղվում իր գործունեությամբ:

– Ցավոք, նման վիճակագրություն չունենք, սակայն իմ անձնական դիտարկումներով, հիմնականում վերադառնում են: Հնարավոր է՝ սովորելուց հետո չզբաղվեն գիտությամբ, զբաղվեն բիզնեսով (մեզ մոտ կարծես օրինաչափ է միաժամանակ զբաղվել գիտությամբ և բիզնեսով): Այստեղ գիտությամբ զբաղվելը եկամտաբեր չէ, բնականաբար, երիտասարդները ձգտում են գնալ արտերկիր իրենց ուժերը ռեալիզացնելու: Այսուամենայնիվ, մերօրյա տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս կապի մեջ լինել արտերկրյա մեր գիտնական հայրենակիցների հետ, ու հենց այստեղ է, որ կարևորվում են ցանցերի գոյությունն ու ակտիվ գործունեությունը. «Արմակադն» այդպիսի ցանց է ու շարունակելու է աշխատել ի նպաստ Հայաստանի, աշխարհասփյուռ հայության ու գիտության…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում