Այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը:
«Ինչպե՞ս եք պատկերացնում արհմիությունների հզորությունը»,- թեկնածուին հարցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը:
Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ մինչև չունենանք հզոր արհմիություններ, չենք կարող կարգավորել գործատու-աշխատող հարաբերությունները. «Մասնավոր տարբեր սեկտորներում ստրկատիրական վիճակում են աշխատողները: Դրա համար պետք է գործուն օրենք»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































