ԱՄՆ-ում, 89 տարեկանում մահացել է ամերիկացի հայտնի ներդրողներից մեկը՝ Ջոն Բոգլը, հաղորդում է CNBC-ն:
Տվյալ պահին Բոգլի մահվան պատճառը չի նշվում: Հեռուստաալիքը նշել է, որ նա տառապել է սիրտ-անոթային հիվանդությամբ և առնվազն վեց ինֆարկտ է տարել, որոնցից առաջինը՝ 31 տարեկանում:
1975-ին Բոգլը հիմնել է Vanguard գրուպը, որը տվյալ պահին աշխարհի խոշորագույն ներդրումային ընկերությունն է: Մինչև 1996-ը նա այնտեղ ղեկավար պաշտոններ է զբաղեցրել:









































